Աճող ծախսերը կարող են հանգեցնել մի ամբողջ շարք բրիտանական համալսարանների փակման, հայտարարել է Ջոն Քրիդլանդը՝ Բրիտանական արդյունաբերության կոնֆեդերացիայի գործադիր տնօրենը: Հետազոտությունների համաձայն, կրթական բյուջեի կրճատմանեւ կառավարական գրանտների քանակի նվազման պատճառով փակվելու սպառնալիքի առջեւ են հայտնվել երեք տասնյակ բրիտանական բուհեր:
«Որոշ բուհեր ստիպված են միավորվել, մենք չափազանց շատ համալսարաններ ունենք, եւ քիչ հնարավորություններ դրանց անկախությունը տնտեսապես ապահովելու համար»,- ասել է Քրիդլանդը՝ Լեյբորիստական կուսակցության համագումարում, հաղորդում է Russia Today-ը:
Million+ խմբի ներկայացուցիչ Փեմ Փեթլոուն համաձայն չէ այդ պնդման հետ: Նա ասել է,թ ե խնդիրը ոչ թե ուսանողների կամ ուսումնական հաստատությունների քանակի մեջ է, այլ անբավարար արդյունավետ ֆինանսավորման:
Փակում կամ միավորում է սպառնում London Metropolitan University-ին, University of East London-ին, University of Cumbria-ին եւ Liverpool Hope University-ին:




























