Հայաստանի մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ սեպտեմբերի 26-ին, կյանքի 76-րդ տարում վախճանվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի  պրոֆեսոր Արաքսի Արծրունու Սարյանը:

Արաքսի Սարյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի թաղման  կառավարական հանձնաժողով: