Մաքսային միություն մտնելու մասին հայտարարությունից հետո քաղաքական որոշ շրջանակներում խոսվում էր իշխանական համակարգում հնարավոր կադրային փոփոխությունների մասին։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Երեկ, երբ մեր թղթակիցը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին հարցրել է՝ հնարավո՞ր  է նման բան, վերջինս պատասխանել է. «Չեմ կարծում, որ դա կապ ունի։ Իրականությանը չեն համապատասխանում այդ խոսակցությունները»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):