«Իրատես de facto» թերթի տեղեկություններով, Վերահսկիչ պալատը ստուգումներ է անցկացնում Գյումրիի քաղաքապետարանում, խոշորացույցի տակ են պետգնումները, բացահայտվել են մի շարք խախտումներ: Այս մասին գրում է  թերթը եւ հավելում. «Ըստ այդմ, փողոցների գծանշումների համար ձեռք բերված ներկը քաղաքապետարանը գնել է մի ընկերությունից, որը չի մասնակցել մրցույթին:

Ներկը գնվել է քաղաքապետի խորհրդական Արարատ Բալաբեկյանի ընկերներից մեկին պատկանող ֆիրմայից: Այս առիթով գյումրեցիները նույնիսկ կատակում են, թե Բալաբեկյանն անձամբ իր մեքենայով է բերել ներկերը եւ, բարեբախտաբար, փրկվել ներկերի հոտից խեդվելուց:

Հաջորդ խախտումն առնչվում է Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակվելու առթիվ քաղաքապետարանի կազմակերպած տոնական հրավառությանը: Այս անգամ էլ «հրավառել» է մրցույթը չշահած մի ընկերություն: Գյումրիի մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ ընկերությունը պատկանում է Սամվել Բալասանյանի որդուն», - գրում է «Իրատես de facto»-ն (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):