«Հայացք» թերթի հավաստի տվյալներով՝ իշխանությունները պլանավորել են 2014թ. պետական բյուջեն կտրուկ ավելացնել։ Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Այս լուրը խիստ անհանգստացրել է Հայաստանի խոշոր օլիգարխներին։ Նրանք հասկացել են, որ «կուժն ու կուլան» իրենց գլխին են կոտրելու։ Օլիգարխների շրջանում այս հարցը խիստ օրակարգայինէ դրված։ Հատկապես անհանգստացած են իշխանություններին մոտ կանգնած օլիգարխները, որովետեւ հասկանում են, որ օրինակ ցույց տալու համար առաջինն իրենց են «կթելու»։ 2014թ. բյուջեն օլիգարխները կնքել են «օլիգարխների արտագաղթի բյուջե» անունով։ Ինչո՞ւ։ Որովհետեւ հնարավոր է, որ խոշոր օլիգարխներն իրենք արտագաղթեն երկրից։

Ջհանդամը, թե չեն արտագաղթի, բայց նրանք իրենց հետ կտանեն իրենց բիզնեսը, կփակվեն մի շարք ձեռնարկություններ, աշխատատեղերը կպակասեն։ Ավելին՝ հսկայական գումարներ դուրս կգան Հայաստանից»,- գրում է «Հայացքը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):