Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահության շրջանակներում սեպտեմբերի 26-ին Նյու–Յորքում տեղի է ունեցել ՍՏԾՀ անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որը վարել է կազմակերպությունը նախագահող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում քննարկվել են Տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման նպատակով՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության տնտեսական նոր օրակարգի 2013-2015թթ. Գործողությունների ծրագրի իրականացմանը, կազմակերպության արդյունավետության եւ տեսանելիության բարձրացմանը, Հայաստանի նախագահության շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին առնչվող հարցեր։

Հանդիպման մասնակիցները անդրադարձել են նաեւ ս.թ. հոկտեմբերի 4-ին Երեւանում կայանալիք տեղեկատվական եւ հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով բարձրաստիճան հանդիպման նախապատրաստական աշխատանքներին։