Արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարության շրջանակներում ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել նաեւ գինեգործության ոլորտի ռազմավարական ծրագիրը: Դրանում նշված է, որ մինչեւ 2020 թ. գինու արտադրությունը Հայաստանում պետք է եռապատկվի՝ հասնելով տարեկան 15-20 մլն լիտրի:
Այս ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարությունը սկսել է օժանդակություն ցուցաբերել գինեգործական ընկերություններին: Առայժ օգնություն ստացել են երեքը:
«ԳՈԼԴՆ ԳՐԵՅՊ ԱՐՄԱՍ» ՍՊ ընկերությունը, որը պատկանում է Արմեն Ասլանյանին, ավելացված արժեքի վճարման տարկետում է ստացել 3 տարով: Ընկերությունը Արագածոտնի մարզի Կոշ եւ Սասունիկ համայնքներում հիմնել է 160 հա խաղողի այգի, նորակառուց գործարանը հագեցրել է Granzotto իտալական արտադրության նորագույն սարքավորումներով: Միջազգային շուկայում փորձում է առաջ մղել «ArmAs» ապրանքանիշը:
«ՍԱԿԻ ԸՆԴ ՍԱՆՍ» ընկերությունը «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ից ստացել է արտոնյալ վարկ՝ 90 մլն դրամ, 11% տոկոսադրույքով, 60 ամսով, որից 12 ամիս՝ արտոնյալ ժամկետ: Բացի այդ՝ Արդյունաբերության Զարգացման Հիմնադրամը սուբսիդավորվում է տոկոսագումարների երեք տոկոսային կետին համարժեք գումարը, որի արդյունքում ընկերության համար ստացված վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 8%: Այս ընկերությունը հայտնի է իր «ZORAH KARASì» ապրանքանիշով, որը Bloomberg-ի մենաբան Էլին ՄակՔոյը ընդգրկել էր աշխարհի 10 լավագույն գինիների մեջ:
Եւ վերջապես երրորդ ընկերությունը «Արմենիա վայնն» է, որը 1,4 մլրդ դրամ ներդրրումների շրջանակում ավելացված արժեքի հարկի վճարման տարկետում է ստացել: Ի դեպ՝ ընկերության նոր արտադրամասը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա աշնանը:




























