Այս պահին Երեւանի Հանրապետության հրապարակ տանող ճանապարհները փակ են: Հրապարակում մեկնարկել է զինվորական շքերթը` նվիրված Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի հիմնադրման 15-ամյակին: Շքերթին մասնակցում են Հայաստանի ռազմական հաստատությունների կուրսանտներ եւ շրջանավարտներ, իսկ նկարահանումները անցկացվում են ուղաթիռից։
Շքերթին հետեւում են հանրապետության քաղաքական եւ ռազմական բարձրաստիճան ղեկավարությունը` այդ թվում Հանրապետության նախագահը, վարչապետը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, արտաքին գործերի, պաշտպանության նախարարները և կառավարության այլ անդամներ:
Հանդիսավոր արարողությանը ներկա են նաեւ տարբեր երկրների զինվորական կցորդներ։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես՝ շնորհավորել է ռազմական համալսարանի շրջանավարտներին եւ հանձնել նրանց համապատասխան սպայական վկայականներ:
Հրապարակը և նրա հարակից տարածքը բազմամարդ է, անվտանգությունը հսկում են ոստիկանության աշխատակիցները: Շքերթի գլխավոր փորձը տեղի է ունեցել հուլիսի 28-ին, որը նկարահանվում էր ուղղաթիռից: Նշենք, որ կառավարության այսօրվա նիստը շքերթի պատճառով հետաձգվել է: Այն տեղի կունենա ժամը` 14:00-ին, ավանդական 11:00-ի փոխարեն:



























