Բելգիայի  Lindemans ընկերության արտադրած  Kriek գարեջուրը ստացել է «աշխարհի լավագույն բալի գարեջուր» կոչումը՝  World Beer Awards 2013 միջազգային մրցույթում:

Մրցույթի ժամանակ միջազգային ներկայացուցչական ժյուրին գնահատել է աշխարհի 30 երկրների 600 տեսակ գարեջուր: 

Աշխարհում լավագունն է ճանաչվել նաեւ բելգիական Malheur 12 մուգ գարեջուրը եւ Gueuze-ը, որի  խմորման գործընթացը կատարվում է բացօթյա: 

Բելգիայում արտադրված գարեջուրը մեծ մրցանակների է արժանանում գարեջրագործների միջազգային մրցույթներում: Բելգիացիները հպարտանում են, որ իրենց երկրում արտադրվում է շուրջ 450 տեսակի գարեջուր: Բելգիական գարեջրի յուրաքանչյուր տեսակ  իր ինքնատիպ բաժակն ունի:

Բելգիայում բացի ավանդական թեթեւ գարեջրից մեծ պահանջարկ ունի նաեւ աբբայություններում հոգեւորականների պատրաստած տեսականին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: