Norwegian Air ավիաընկերությունը վերանորոգման համար արտադրողին է վերադարձրել Boeing-787 Dreamliner օդանավը: Հաղորդվում է, որ դա կապված է ավիափոխադրողի կողմից հայտնաբերած մի շարք լուրջ թերությունների հետ:

Boeing-ը ոչ մի կերպ չի մեկնաբանել այդ տեղեկությունը, հաղորդում է  «Էխո Մոսկվին»՝ վկայակոչելով Reuters-ը:

Հունվարին Boeing-787 Dreamliner –ի շահագործումը դադարեցվել էր անսարքությունների պատճառով, որոնք հայտնաբերվել էին մասնավորապես ուժակուտակիչներում: Այնուհետեւ  Boeing-ը հայտարարել էր, որ վերացրել է անսարքությունները, եւ հունիսից այդ օդանավերի շահագործումը վերսկսվել էր: