Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 30-ին, աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ այցի շրջանակներում Նախագահը կլինի Փարիզում եւ Ստրասբուրգում: Փարիզում Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ Սենատի նախագահ Ժան-Պիեռ Բելի հետ:

Ստրասբուրգում հոկտեմբերի 2-ին նախատեսված են Սերժ Սարգսյանի հանդիպումները Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի եւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի հետ: Հանրապետության նախագահը նույն օրը կմասնակցի ԵԽԽՎ լիագումար նիստին, որտեղ հանդես կգա ելույթով եւ կպատասխանի պատգամավորներին հետաքրքրող հարցերին: