Վրաստանի նախագահական ընտրությունների ժամանակ, որոնք նախատեսվում են հոկտեմբերի 27-ին, արտերկրում գտնվող քաղաքացիների համար աշխարհի 37 երկրների 44 քաղաքներում 52 ընտրատեղամասեր կբացվեն:
Ամենաշատ ընտրատեղամասերը կբացվեն Հունաստանում՝ 4-ը Աթենքում, 3-ը՝ Սալոնիկում: 3-ական ընտրատեղամասեր կբացվեն Ադրբեջանում, ԱՄՆ-ում, Թուրքիայում եւ Ուկրաինայում: Իսպանիայում կբացվի 2 տեղամաս՝ Մադրիդում եւ Բարսելոնայում, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:
Մեկական ընտրատեղամասեր կբացվեն Վիեննայում, Մինսկում, Բրյուսելում, Սոֆիայում, Բեռլինում, Կոպենհագենում, Լոնդոնում, Կահիրեում, Տալլինում, Ամանում, Դուբլինում, Թել Ավիվում, Հռոմում, Օտտավայում, Նիկոսիայում, Ռիգայում, Վիլնյուսում, Քիշնեւում, Հաագայում, Վարշավայում, Բուխարեստում, Փարիզում, Բրատիսլավայում, Երեւանում, Տաշքենդում, Էլ-Քուվեյթում, Աստանայում, Ստոքհոլմում, Բերն ում եւ Պրահայում:





























