Մարդու իրավունքների պաշտպան իռլանդացի Էմիլի Օ’Ռեյլին սկսում է ԵՄ-ի մարդու իրավունքների պաշտպանի իր գործունեությունը, հայտնել են եվրոպական օմբուդսմենի գրասենյակից: 

«Եվրախորհրդարանի կողմից հուլիսին այդ պաշտոնում ընտրվելուց հետո Էմիլի Օ’Ռեյլին (Emily O'Reilly) վայր է դրել Իռլանդիայի մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները եւ 2013թ. հոկտեմբերի 1-ից սկսում է եվրոպական մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը», - ասվում է հաղորդագրության մեջ:

ԵՄ-ի նոր պաշտպանը կփոխարինի Նիկիֆորոս Դիամանդուրոսին (Հունաստան), որն այդ պաշտոնն զբաղեցրել է 10 տարի, հայտնում է «Ուկրինֆորմը»: 

«: Եվրոպական կառույցների նկատմամբ քաղաքացիների վստահությունը նվազում է… Այդ պատճառով էլ 2014թ. շատ կարեւոր կդառնա Եվրոպայի եւ ԵՄ-ի ապագայի համար: Եվ իմ գլխավոր  խնդիրներից մեկն է տեղ հասցնել քաղաքացիների անհանգստությունը եւ օգնել կրճատել քաղաքացիների եւ ԵՄ-ի կառույցների միջեւ անջրպետը», - հայտնել է Օ’Ռեյլին:

Եվրոպական օմբուդսմենը զբաղում է ԵՄ-ի ղեկավար կառույցների կողմից օրենսդրության խախտման վերաբերյալ  քաղաքացիների բողոքների պաշտպանությամբ: