ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանում ելույթ կունենան բարձրաստիճան անձինք, որոնց թվում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Այս փաստը վկայում է նրանց  զորակցությունը ԵԽ-ի կողմից առաջ քաշվող եվրոպական արժեքներին ` ժողովրդավարություն,  մարդու իրավունքներ եւ օրենքի գերկայություն:  Այս մասին սեպտեմբերի 30-ին ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանի բացմանը հայտարարել է ԵԽԽՎ  նախագահ Ժան Կլոդ Մինյոնը:

«Եթե մենք ցանկանում ենք հաջողության հասնել, մեզ անհրաժեշտ է այդ աջակցությունը, ինչպես որ ԵԽ-ի բոլոր անդամ պետությունների քաղաքական գործիչների աջակցությունը:  Ես ակնկալում եմ ձեր ավանդը աշխույժ քննակուրմներ ապահովելու գործում»,- ասել է նա:

ԵԽԽՎ-ի նախագահն իր  խոսքում անդրադարձել է սիրիական ճգնաժամին` ողջունելով ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւի ընդունումը: Ըստ նրա` ԵԽԽՎ-ն պետք է ներդրում ունենա հակամարտության լուծման հարցում, եւ հենց այդ նպատակով էլ քաղաքական հարցերով հանձնաժողովն առաջարկել է Սիրիայի իրադրության շուրջ քննարկումներ անցկացնել: 

Վերջում Ժան Կլոդ Մինյոնը ԵԽԽՎ-ի անունից շնորհակալություն է հայտնել հայկական կողմին` «ԵԽԽՎ-ի շենքի ճակատային մասը զարդարող խճանկարի  համար»: