Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվզը կոչ է արել Հայաստանի իշխանություններին ավելի կոնկրետ քայլեր անել ԵՄ հետ համագործակցության ոլորտում՝ կապված Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի հայտարարության հետ: Բրիտանացի դիվանագետն իր կարծիքն արտահայտել է սեպտեմբերի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Տվյալ պահին երկու կողմերն էլ՝ Հայաստանն ու ԵՄ-ն, քննարկում են ստեղծված իրավիճակը: Մենք փորձում ենք գտնել այն ճիշտ ձեւաչափը, որում կարող է շարունակվել համագործակցությունը»,-ընդգծել է դեսպանը, հավելելով, որ «ԵՄ-ին հուզում է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են պնդել, թե սեպտեմբերի 3-ին հնչած հայտարարությունը չի փոխել իրենց ցանկությունը՝ Եվրոպայի հետ սերտորեն համագործակցելու»: «Կարծում եմ, որ այդ հայտարարությունը արձագանք կստանա ԵՄ-ում»,-հայտարարել է դեսպանը:
Այդ հարցի շուրջ սեփկան կարծիքն արտահայտելով՝ Էյվզը նկատել է, որ Եվրոպայի տարբեր երկրների իր գործընկերներին լսելով, նա զարմանք հիասթափություն է նկատել: «Ես անձամբ կցանկանայի խրախուսել Հայաստանի իշխանություններին ավելի պարզ եւ հստակ առաջարկություններ անել այն մասին, թե ինչ ոլորտներում են նրանք տեսնում համագործակցությունը: Սակայն ցանկանում են հատուկ ընդգծել, որ երկու կողմերն էլ ցանկություն ունեն շարունակել հարաբերությունները»,-եզրափակել է բրիտանացի դեսպանը:





























