Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, հոկտեմբերի 2-4-ին, կմեկնի Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս՝ մասնակցելու ԵՄ Նախարարների խորհրդում Լիտվայի նախագահության շրջանակներում՝ Սերգեյ Փարաջանովի աշխատանքների ցուցահանդեսի բացման արարողությանը, ինչպես նաեւ, Լիտվայի Սեյմասում կայանալիք «Մենք նկարում ենք Հայաստանը» խորագրով մանկական նկարչական ցուցահանդեսին:

«Մենք նկարում ենք Հայաստանը» խորագրով  մանկական նկարչական մրցույթում հաղթող է ճանաչվել 12 լիտվացի երեխա, ինչպես նաեւ լավագույն 100 նկարչական աշխատանք, որոնք կընդգրկվեն «Մենք նկարում ենք Հայաստանը» մրցույթին նվիրված պատկերագրքում: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մրցույթի հաղթողներին կհանձնի ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրեր