Մաքսային միության հետ Հայաստանի հարկային դրույքների ներդաշնակեցման հարցը դեռ չի քննարկվել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարել է Հայաստանի պետեկամուտների կոմիտեի ղեկավար Գագիկ Խաչատրյանը: «Գործընթացները դեռ նոր միայն սկսում են, ուստի խոսել այն մասին, թե ինչ որոշումներ կընդունվեն, դեռ վաղ է»,- պարզաբանել է նա:
Խաչատրյանը հիշեցրել է, որ Հայաստանի կառավարությունում երկրի ու Մաքսային միության միջեւ օրենսդրության ներդաշնակեցման մշտական դաշտի քննակման համար ստեղծվել է աշխատանքային 7 խումբ. «Շուտով նրանք կանցնեն իրենց առաջադրանքների կատարմանը, իսկ արդյունքների մասին մենք հասարակությանը տեղյակ կպահենք»:
Նշենք, որ Հայաստանի էկոնոմիկայի առաջին փոխնախարար Կարինե Մինասյանը ավելի վաղ հայտնել էր, որ այդ խմբերից մեկը կզբաղվի սակագների հարցով, մյուսը՝ հարկային ու մաքսային հարցերով:
Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման մասին հայտարարել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում, սեպտեմբերի 3-ին:





























