Անհրաժեշտ է աջակցել Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի ընդունած բանաձեւի կատարմանը: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով պատվիրակների հարցերին:

Նրա խոսքով, տվյալ պահին շատ կարեւոր է աջակցել տվյալ բանաձեւի կատարմանը, որն ընդունվել է ԱՄՆ եւ Ռուսաստանի առաջարկների հիման վրա:

Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ բանաձեւն ընդունվել է միաձայն եւ դա բոլոր երկրների հաջողությունն է:

Նշենք, որ ՄԱԿ Անվտանգության Խորհուրդը սեպտեմբերի 28-ի գիշերն ընդունել է Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ բանաձեւը: Փաստաթուղթը միաձայն ընդունվել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամների կողմից: