Ադրբեջանի լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանում Բելառուսի դեսպանատունը հերքել է նախագահի թեկնածու Ջամիլ Հասանլիի հայտարարությունները: Մասնավորապես,  դեսպանատունը հերքել է Բելառուսին Ադրբեջանի կողմից մեկ տոկոս տոկոսադրույքով վարկ տրամադրելու մասին հայտարարությունը:

Հաղորդագրությունում նշվում է, որ  2013թ. սեպտեմբերի 28-ին հեռուստաբանավեճի ընթացքում Ադրբեջանի  նախագահի թեկնածու Ջամիլ Հասանլիի հայտարարությունը, ըստ որի Ադրբեջանը Բելառուսին մեկ տոկոս տոկոսադրույքով վարկ է տրամադրել, իրականությանը չի համապատասխանում:

«Ներկա պահին Բելառուսի կառավարությունն Ադրբեջանի   կառավարությանը ոչ մի պարտք չունի: Երկու երկրների տնտեսական սուբյեկտների միջեւ ֆինանսների եւ վարկի բնագավառում հարաբերությունները կառուցվում են բացառապես շուկայական սկզբունքների հիմքով», - ասված է դեսպանատան հաղորդագրությունում: