Տաջիկստանը նոր համաձայնագիր է վավերացրել հանրապետության տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի վերաբերյալ՝ այն երկարացնելով մինչեւ 2042թ.: Հոկտեմբերի 1-ին պայմանագիրը հաստատել է տաջիկական խորհրդարանի ստորին պալատը:
Հանրապետության պաշտպանության նախարար Շերալի Խայրուլոեւը հայտարարել է, որ ռուսական ռազմակայանի ներկայությունը երկու երկրների շահերից է բխում:
Հիշեցնենք, Ռուսաստանն այս համաձայնագիրը դեռեւս մայիսին էր վավերացրել:
Ռուսական ռազմակայանի վերաբերյալ նոր համաձայնագիրը ստորագրվել էր 2012թ. հոկտեմբերի 5-ին՝ Վլադիմիր Պուտինի Դուշանբե այցի ընթացքում: Սակայն տաջիկական կողմը վավերացումը հետաձգում էր:





























