YouTube վիդեոհոսթինգը սեփական երաժշտական մրցանակաբաշխությունը կանցկացնի: Այս մասին հաղորդվել է վիդեոհոսթինգի պաշտոնական բլոգում: Առաջին մրցանակաբաշխությունը կկայանա հոկտեմբերի երեքին:
YouTube Music Awards հիմնական միջոցառումները տեղի կունենան Նյու Յորքում: Շոուն հեռարձակելու են Սեուլը, Մոսկվան, Լոնդոնը եւ Ռիո-դե-Ժանեյրոն: Շոուին կմասնակցեն Լեդի Գագան, Էմինեմը, Arcade Fire խումբը, ինչպես նաեւ YouTube-ի աստղեր Լինդսի Սթերլինգը եւ CDZA-ն: Այս մասին գրում է «Gazeta.Ru»-ն:




























