Լուրերը, թե Դեյվիդ Քեմերոնի ընտանիքը չի սիրում Դաունինգ սթրիթ 10-ի մկների պաշտոնական որսորդ Լարի կատվին, հերքվել են հենց վարչապետի գրասենյակի կողմից: 

Վարչապետն այդ մասին գրել է Twitter-ի իր էջում:

Տեղեկությունը, որ կենդանին դուր չի գալիս վարչապետին եւ նրա ընտանիքին, հայտնվել էր  The Daily Telegraph-ի աշխատակից Մեթյու դ՛Անկոնի շնորհիվ: Վերջինս իր  «In It Together» գրքում հայտնել էր, որ վարչապետի ընտանիքը կատվին չի սիրում, այլ պահում է միայն PR-ի համար: 

Նման հոդվածը գրելու պատճառ էր դարձել այն, որ Քեմերոնը պատրաստվում էր կատվին հեռացնել Մկների գլխավոր որսորդի պաշտոնից՝ անձնական թշնամության  պատճառով, գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով  The Daily Mail-ը:

Լարին ծառայության է անցել 2011թ.:

Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրի «մկների գլխավոր որսորդին» հեռացրել են ծառայությունից