Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները սեպտեմբերի 30-ին, ժամը 23.00-ին, Երեւանի  Շարուրի փողոցի 31 շենքի մի բնակարանից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Գուրգեն Բ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա սեպտեմբերի 30-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի /զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում/ 1-ին մասի մեղադրանքով: