Սեպտեմբերի 30-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Արմավիր-Լուկաշին ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն-Վենտո» եւ «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԳԱԶ-24»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:





























