Վիսկոնսին նահանգի ուղղիչ հաստատությունների վարչության պատվիրակությունը կայցելի Հայաստան՝ բանտային համակարգի բարելավմանն աջակցելու նպատակով: Երկշաբաթյա այցի ընթացքում հինգ մասնագետներ կանցկացնեն թրեյնինգներ, քննարկումներ եւ կայցելեն ՔԿՀ-ներ, այդ թվում՝ «Արմավիր» ՔԿՀ, հաղորդում է Associated Press-ը:
Աջակցություն կցուցաբերվի նոր հաստատության անվտանգության քաղաքականությանն ու ակտիվացման ծրագրի մշակմանը: Ավելի վաղ՝ մայիսին եւ օգոստոսին, Հայաստանի ուղղիչ հաստատությունների ներկայացուցիչները այցելել են Վիսկոնսինի բանտեր, մասնակցել մի շարք թրեյնինգների:





























