Քիմիական զենքի արգելման կազմակերպության առաջատար փորձագիտական խումը այսօր ժամանել է Սիրիա, որտեղ տեսչական այցեր է կատարելու Դամասկոսի նշած օբյեկտներում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Թիմը Լիբանան է ժամանել սեպտեմբերի 30-ին:
Դամասկոսի ռազմական աղբյուրի տեղեկություններով թիմում ներառված են ամերիկացի, բրիտանացի, ռուս, չեխ, ուզբեկ, չինացի, կանադացի, թունիսցի մասնագետներ, ընդհանուր առմամբ՝ 30 մարդ: Նրանք նախ կայցելեն երկրի ԱԳՆ՝ ծրագերը եւ քայլերի հերթականությունը քննարկելու: Հիշեցնենք, որ Սիրիան համաձայնել է միջազգային վերահսկողությանը հանձնել իր քիմիական զենքը՝ միանալով ՔԶԱԿ-ին:
Ծրագրվում է քիմիական զենքի արտադրության համար նախատեսված սարքերը ոչնչացնել մինչեւ այս տարվա նոյեմբերի վերջ, իսկ քիմիական արդենալները՝ մինչեւ հաջորդ տարվա առաջին կեսը:





























