Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ, Երեւանի քաղաքապետարանը Երեւանի ծերերի թիվ 1 տուն-ինտերնատին կենցաղային տեխնիկա է նվիրել:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Երեւանի ծերերի թիվ 1 տուն-ինտերնատ է այցելել Երեւանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը:
Նա նշել է, որ սոցիալական տարբեր խմբերի խնդիրները մշտապես եղել եւ մնում են Երեւանի քաղաքապետարանի ու, մասնավորապես հենց քաղաքապետի ուշադրության կենտրոնում:
Ծննդյան 85-ամյակի առիթով առանձին նվեր է հանձնվել նաեւ տուն-ինտերնատի բնակիչ Մուրադ Ռշտունուն: Օրվա խորհրդով տոնական սեղանների շուրջ համախմբված տարեցները շնորհակալություն են հայտնել հյուրերին ուշադրության եւ իրենց նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար:
Տուն-ինտերնատի շահառուները նաեւ երգել, պարել ու ասմունքել են: Տարեցների հետ ուրախացել ու նրանց տոնական մթնոլորտ են ապահովել ճանաչված երգիչ-երգչուհիներ ու պարախմբեր:


![]()





























