Լեգենդար ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը, հնարավոր է, ելույթ չունենա Մոսկվայի պետական կրեմլյան պալատում կայանալիք համերգում, որը նվիրված է դուդուկահար Ջիվան Գասպարյանի 85-ամյակին:
«Ավելի վաղ պայմանավորվածություն էր եղել, որ Ազնավուրը հանդես կգա իմ համերգին, սակայն այնպես ստացվեց, որ նա հիվանդ է: Քանի որ Շառլն իրեն լավ չի զգում, այս պահին անհայտ է՝ մենք միասին ելույթ կունենաք, թե՝ ոչ»,-հայտնել է Ջիվան Գասպարյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում:
Հայտնի դուդուկահարի հոբելյանական համերգը նախատեսված է նոյեմբերի 18-ին, սակայն բացառված չէ, որ այն մեկ շաբաթով հետաձգվի:





























