Թուրքիայում կալանավորվել է ադրբեջանցի երիտասարդ «օրենքով գող» 28-ամյա Մամեդով Ջավիդ Իլթիմազ օղլուն, որը քրեական աշխարհում հայտնի է որպես «Դաթո Ագջաբեդինսկի»: Այս մասին հայտնել են ՌԴ իրավապահ մարմիններից: Ներկայումս թուրք իրավապաշտպանները պատրաստվում են Ռուսաստանին արտահանձնել Մամեդովին, քանի որ նա այդ երկրի քաղաքացի է:
Ադրբեջանի Աղջաբեդինի շրջանի Ենիգարադոլաք գյուղում ծնված Մամեդովը առաջին անգամ 2002-ին ազատազրկվել է 7 տարով՝ սպանության փորձի մեղադրանքով, հաղորդում է Vesti.az-ը:
28-ամյա Մամեդովը «օրենքով գող» է կարգվել այս տարվա հունիսի 29-ին, Հունաստանում տեղի ունեցած «հավաքի» ժամանակ՝ «օրենքով գող» Վաժ Բիգանիշվիլիի կողմից: Դաթոյի հետ միասին թագադրվել են եւս 8 քրեականներ՝ Պաատան, Մամուկան, Նոդարը, Գիգան, Իշխանը, Իրակլին, Զվիադը եւ Զուրիկոն:





























