Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինիշը, որի 70-ամյակը կլրանա մյուս տարի, ծոռ է ունեցել: Այդ մասին հոկտեմբերի 1-ին լրագրողներին հայտնել է բալթյան այս հանրապետության նախագահի մամուլի ծառայության ներկայացուցիչ Օսկար Վոլֆսը:

Ինչպես հաղորդում են լատվիական առաջատար լրատվական կայքերը, փոքրիկի երիտասարդ ծնողներին Անդրիս Բերզինիշը շնորհավորել է ընտանիքի շրջանակներում: Նախագահը շնորհավորել է նաեւ իր ավագ որդուն, ով պապիկ է դարձել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Անդրիս Բերզինիշը ծնվել է 1944թ.-ին: Լատվիայի նախագահ ընտրվել է 2011թ.-ին: Նա ունի երեք երեխա, որոնցից ամենափոքրը 8 տարեկան է. ունի վեց թոռ եւ այժմ արդեն նաեւ մեկ ծոռ: