Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին եւ նրա հետ քննարկել բանակաշինության խնդիրները:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ առանձին հանդիպումից հետո բանակաշինությանը եւ այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի քննարկումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի եւ պաշտոնատար այլ անձանց մասնակցությամբ:





























