Ֆինանսական աշխարհում հայտնի ներդրող Կարլ Այքանը 2 միլիարդ դոլարի ներդրում է կատարել Apple-ում: Այս մասին ներդրողն անձամբ է հայտնել CNBC հեռուստաալիքին:
Իր Twitter-ում միլիարդատերն Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկին առաջարկել է բաժնետոմսերի հետգնման ծրագրի ծավալը հասցնել 150 մլրդ դոլարի: Ադքանը հավելել է, որ այդ հարցի քննարկումը կտեւի մոտ երեք շաբաթ:
Ներկայումս ընկերության բաժնետոմսերից յուրաքանչյուրի արժեքը 482 դոլարի մակարդակում է:
Այքանը մտադիր է 300 միլիոնից ավելի բաժնետոմս գնել: Այս պահին Apple-ը 900 մլն ազատ շրջանառվող բաժնետոմս ունի, հայտնում է rbc-ն:
Օգոստոսին Այքանը հայտարարել էր, որ Apple-ը բաժնետոմսերի խոշոր փաթեթ ունի եւ մտադիր է հետգնում առաջարկել: Ընդ որում՝ փաթեթի ծավալը ներդրողը չէր նշել: Նրա կարծիքով՝ ներկայումս Apple –ը խիստ թերագնահատված է: Ըստ նրա՝ դրա բաժնետոմսերից յուրաքանչյուրի արժեքը պետք է 700 դոլարի մակարդակում լինի:





























