Երեւանի Մամիկոնյանց փողոցում, հոկտեմբերի 1-ին, ժամը 19.00-ին, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենա է քարշակել (մետաղալարով), ինչի հետեւանքով փողոցը հատող 55-ամյա տղամարդը, չնկատելով, դիպել է մետաղալարին, վայր ընկել եւ մարմնական վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:





























