Հայտնի բրիտանացի կինովավերագրող Շոն Մաքալիսթերը Երեւանում «Britain is…» Բրիտանիայի օրերի մեկամսյակի  շրջանակներում հոկտեմբերի 2-9-ին կներկայացնի իր ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները:

Երեւանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նա հայ լրագրողներին պատմել է, որ նախկինում շատ է լսել Հայաստանի մասին եւ շատ է եղել Հալեպի հայկական թաղամասերում: «Ես Հայաստանի մասին շատ էի լսել՝ դեռեւս տարբեր տեղերում լինելով: Հատկապես Հալեպի հայկական թաղամասում շատ եմ եղել եւ բավականին սիրում էի այդ խոհանոցը», - նշել է ռեժիսորը:

Ներկայացնելով իր «Սիրիական սիրո պատմությունը» ֆիլմի  նախագիծը, կինովավերագրողը նշել է, որ ֆիլմը պատմում է մի սիրացու մասին, որը պայքարի է ելել բանտում գտնվող իր կնոջ ազատության համար:

 Բրիտանական Սանդենս հայտնի կինոփառատոնի մրցանակակիր Շոն Մաքալիսթերը 1996 թվականին ավարտել Բրիտանիայի Ազգային Կինոդպրոցը: Նրա ֆիլմերի հիմնական ուղղվածությունն է Միջին  Արեւելքի թեժ կետերում բնակվող  մարդկանց կյանքի եւ հոգսերի արտացոլումը: Մաքալիսթերը համագործակցում է հանրահայտ բրիտանական BBC հեռուստաալիքի հետ: Նա ֆիլմեր է նկարահանել Իրաքում, Եմենում, Իսրայելում եւ այլ արեւելյան երկրներում:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am