Հայաստանում 100 աղջիկներին բաժին է ընկնում 114 տղա: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ՄԱԿ-ի ազգաբնակչության հիմնադրամի նախագահ Գարիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով երկրում սելեկտիվ աբորտների խնդրին:
Նրա խոսքով՝ վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ աղջիկների եւ տղաների նման հարաբերակցության տեսանկյունից Հայաստանը Չինաստանից եւ Ադրբեջանից հետո երրորդ հորիզոնականում է: «Հարավային Կովկասում փորձում ենք համագործակցել տարածաշրջանի այլ երկրների հետ՝ Վրաստանի, Ադրբեջանի, որպեսզի լուծենք խնդիրը:
Հենց Հայաստանում քննարկումներ են անցկացվում՝ համապատասխան քաղաքականության մշակման ուղղությամբ»,-ընդգծել է Գարիկ Հայրապետյանը, հավելելով, որ հետազոտությունների համաձայն է մինչեւ 2060թ լույս աշխարհ չի գա մոտ 93000 աղջիկ երեխա:





























