«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման   մասնաճյուղը  տեղեկացնում է, որ պրոֆիլակտիկ վերանորոգման  աշխատանքներ  իրականացնելու նպատակով  հոկտեմբերի  3-ին, ժամը 10:00–ից մինչեւ հոկտեմբերի 4-ի ժամը 20:00–ն դադարեցվելու  է Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց փողոցի թիվ 41, 44/42, Կոմիտասի պողոտայի թիվ 49, 51 հասցեների  բազմաբնակարան շենքերի եւ Գրիբոյեդով փողոցի թիվ 38 հասցեի առանձնատան, ինչպես նաեւ թվով 6 տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազասպառողների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում   ենք պահպանել անվտանգության կանոնները: