Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, հրավիրել է խորհրդակցություն` նվիրված մայրաքաղաք Ստեփանակերտում իրականացվող շինարարական աշխատանքներին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքի ճարտարապետական տեսքի պահպանման, իրականացվող աշխատանքների անհրաժեշտ որակի ապահովման եւ վերահսկողության իրականացման հարցերին:

Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` վերոհիշյալ ուղղություններով աշխատանքների պատշաճ իրականացման կապակցությամբ:

Խորհրդակցությանը մասնակցել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: