Իսպանական Բուրգոսում պատրաստել են աշխարհի ամենաերկար երշիկը: Պանրով երշիկի երկարություն կազմում է 187,2 մետր, իսկ պատրաստի վիճակում այն նվազել է եւս 17,2 մետրով:

Երշիկը պատրաստելու համար խոհարարներն օգտագործել են 220 մետր աղիք, 300 կգ լցոն, 40 լիտր խոզի արյուն, 130 կգ սոխ, 50 կգ բրինձ, յոթ կիլոգրամ համեմունք եւ երեք կիլոգրամ աղ: Ստացված երշիկը տապակելու համար այն տեղափոխել են հատուկ պատրաստված թավայի վրա, հաղորդում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով Orange News-ը: Երբ ուտեստը պատրաստ է եղել, բոլոր ցանկացողները կարողացել են գնել մի կտոր երշիկ եւ մեկ բաժակ գարեջուր, իսկ ստացված գումարները հատկացվել են Կարմիր խաչի տեղական բաժանմունքին:

Ըստ որոշ տվյալների, այս երշիկն առաջիկայում գրանցվելու է Գինեսի ռեկորդների գրքում, որպես այդ ճաշատեսակի ամենաերկար օրինակ: Նախորդ ռեկորդի դեպքում երշիկի երկարությունը կազմել է 150 մետր: