Հոկտեմբերի 1-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության Մուշի բաժնի եւ ԿՀԴՊ ԳՎ ծառայողները Գյումրի քաղաքի Պ. Սեւակի փողոցի 15 շենքից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արմեն Թ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա սեպտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է` զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով: