Հոկտեմբերի 1-ին, ժամը 18.00-ին, 1952 թ. ծնված  Վլադիկ Հ.-ն ոստիկանության Կապանի բաժնում կամավոր հանձնել 5,45 մմ տրամաչափի  230  փամփուշտ եւ ինքնաձիգի 7 պահունակ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նույն օրը, ժամը 20.30-ին, ոստիկանության Քաջարանի բաժանմունք է ներկայացել 1962 թ. ծնված Սուրեն Ի.-ն  եւ կամավոր հանձնել 5,45 մմ տրամաչափի` 68, 7,62 մմ տրամաչափի 59 փամփուշտ:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: