«ՀԿԵ» ՓԲԸ-ն հոկտեմբերի երկուսից վերականգնել է Երեւան-Թբիլիսի-Երեւան ուղեւորատար գնացքի երթուղին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ՀԿԵ մամուլի քարտուղար Վահե Դավթյանը:

Նրա խոսքով՝ Երեւան-Թբիլիս N372 գնացքը ուղեւորափոխադրում իրկանացնելու է զույգ օրերին, N371 Թբիլիսի-Երեւան գնացքը՝ կենտ: Երեւանից Թբիլիսի գնացքը կհասնի տասը ժամ քսան րոպեում, Թբիլիսիից Երեւան՝ տասը ժամ երեսունհինգ րոպեում:

Պլացկարտային վագոնում տոմսի արժեքը կլինի 9640 դրամ՝ վերին մահիճը, 8630 դրամ՝ ստորինը: Կուպե վագոնում տոմսերը կարժենան համապատասխանաբար 13980 եւ 13150 դրամ, լյուքս վագոնում՝ 18150: Երեւանից գնացքը կուղեւորվի ժամը 21:30, Թբիլիսիից՝ 20:20: