Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում վաղը՝ հոկտեմբերի 3-ին, կկայանա Գործադիր մարմնի նիստ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանը:
Նա նշեց, որ կքննարկվեն ներկուսակցական, ներ քաղաքական հարցեր: Արարատում ՀՀԿ-ի թկենածուի հարցը, Ռուբեն Թադեւոսյանի փոխանցմամբ, չի քննարկվի, քանի որ դեռ ընտրությունների օրը հայտնի չէ: ՀՀԿ փոխնախագահը, սակայն, դժվարացավ ասել՝ ԵԽԽՎ նստաշրջանի վերաբերյալ հարցերը կքննարկվեն, թե ոչ:
Նշենք, որ նախորդ շաբաթ ՀՀԿ-ն նիստ չէր արել նախագահի զբաղվածության պատճառով:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոնում օգոստոսի 15-ին, առավոտյան 10.00-ի սահմաններում, մահացել է Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը: Արարատում տեղական ինքնակառավարման մարմնի արտահերթ ընտրությունների օրը դեռ նշանակված չէ, բայց արդեն հայտնի են հավանական թեկնածուների անունները:ՀՀԿ-ն մտադիր է առաջադրել Հայկ Հայկյանին, ԲՀԿ-ն՝ Սամվել Բարսեղյանին, պատրաստվում է ինքնառաջադրվել նաեւ նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանը:





























