Հայաստանի ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը կարծում է, թե Ասոցացման համաձայնագիրը անհրաժեշտ է պետությանը, սակայն Սերժ Սարգսյանի կողմից Մաքսային Միություն մտնելու առաջարկը կդառնա որոշում: Նման եզրակացություն է արել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որը գրավոր ստացել է Նիկոյանի պատասխանը «Կո՞ղմ եք Մաքսային Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությանը, թե՞ ոչ» հարցին:
ՀՔԱՎ ուղարկված պատասխանում Նիկոյանը գրել է. «Տեղեկացնում եմ Ձեզ, որ ես բազմիցս արտահայտել եմ իմ տեսակետը եւ Դուք կարող եք ծանոթանալ մանրամասներին դիտելով Մեդիա Կենտրոն հաղորդման «Մաքսային միություն» թեմայով բանավեճը, ինչպես նաեւ կարդալ 168 ժամ թերթի #2013-09-14 համարում իմ հարցազրույցը: Իսկ վերջնական տեսակետս կարտահայտեմ ամբողջական փաթեթին ծանոթանալուց հետո»:
«Պարոն Ս. Նիկոյանի հարցազրույցում եւ բանավեճում արտահայտած տեսակետներից կարելի է եզրակացնել՝ Ասոցացման համաձայնագիրը անհրաժեշտ է պետությանը, սակայն Սերժ Սարգսյանի կողմից Մաքսային Միություն մտնելու առաջարկը կդառնա որոշում»,- արձանագրում է ՀՔԱՎ-ը:





























