Անմիջապես արթնանալուց հետո կարժ ժամանակով մարմինը կաթվածի է ենթարկվում
Շոտլանդացի դպրոցական Խլոյա Գլասոնը ձեռք է բերել նարկոլեպսիա հիվանդություն այն բանից հետո, երբ նրան պատվաստել են խոզագրիպի դեմ: Այժմ օրական 30 անգամ քնող աղջկա ծնողները հույս ունեն պատվաստանյութի արտադրողից 190 հազար դոլար փոխհատուցում ստանալ:
Պանդերմիքս միջոցի պատվաստումից հետո, ինչը Ֆայֆից 14 ամյա դպրոցականի համար ճակատագրական էր, նրան նշանակել էին 2009թ.-ի նոյեմբերին: Չորս ամիս անց Գլասոնի մոտ նկատվեցին վտանգավոր հիվանդությն ախտանիշեր՝ քնկոտություն ու տրամադրության անկում, հաղորդում է «Utro.ru»-ն:
Այժմ աղջիկը չի կարող ինքնուրույն օգտվել հասարակական տրանսպորտից, լողալ ու լոգանք ընդունել: Գլասոնի խոսքով՝ հիվանդությունը թույլ չի տալիս սովորական կյանքով ապրել: «Առավել մահացու է այն, թե երբ ես ուրիշների աչքի առաջ քնում եմ, ինձ համարում են հարբած կամ թմրամոլ»,- հայտնել է դպրոցականը:
«Նարկոլեպսիա» եւ «կատալեպսիա» հիվանդություններն աշակերտուհու մոտ ախտորոշել են անցյալ տարվա դեկտեմբերին: Գլասոնի խոսքով՝ նա կարող է ամեն պահի քնել՝ կանգնած, թե նստած: «Երբ դպրոցում եմ լինում, պարզապես դուրս եմ գալիս դասարանից»,- պատմել է նա:
Նարկոլեպսիան նյարդային համակարգի հիվանդություն է, որը բնորոշվում է անհաղթահարելի քնկոտությամբ եւ հանկարծակի քնով, ինչպես նաեւ կատապլեկսիայի նոպաներ, այսինքն՝ պարզ գիտակցության պահին մկանային թուլություն: Բացի այդ, նարկոլեպսիայի ժամանակ խախտվում է գիշերային քունն ու հալյուցինացիաներ են հայտնվում: Երբեմն անմիջապես արթնանալուց հետո մարմինը կարժ ժամանակով կաթվածի է ենթարկվում:





























