Բրիտանական հեռուստաալիքներից մեկի առավոտյան եթերում հեռուստադիտողները մերկ կին են տեսել: Շոուն նվիրված էր կրծքի քաղցկեղի դեմ պայքարին, եւ դրա ընթացքում կոչ է հնչել՝ ուղղված կանանց՝ զոհել հին կրծկալները հիմնադրամի համար գումար հավաքելու նպատակով:

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, ITV հեռուստաալիքը ցուցադրել է Սյու անունով կիսամերկ մոդելի, ով կանանց ցույց էր տալիս, թե ինչպես հպումով պարզել քաղցկեղի առկայությունը:

Ծրագիրը «Հանձնիր քո կրծկալը»  (Bin Your Bra) արշավի մասն է եղել, որի շրջանակներում գումար են հավաքում: