Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Աժ-ում հարցուպատասախանի ժամանակ մինչ իրեն ուղղված հարցին պատասխանելը, «արդիական մի կատակով կիսվեց» պատգամավորների հետ։
«Ասում են` այսօրվա ընթացքում երեք ընդդիմադիր պատգամավոր է հարց տվել վարչապետ Տիգրան Սարգսյանին, որից մեկը հասցրել է նկարվել այս ընթացքում»,-նշել է նա։
Աշոտյանի արդիական կատակին միջամտեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ ԱԺ կանոնակարգ օրենքը չխախտելու եւ կոռեկտության կոչ անելով Կառավարության անդամներին։
Արմեն Աշտոյանի կատակին արձագանքեց նաեւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, ով շեշտեց, թե Կրթության նախարարի արածն անկիրթ էր, երբ ինքը, չիմանալով, թե ինչ է եղել, մեկնաբանում է քվեարկության արդյունքները։





























