Չինական Շանսի նահանգում ձիաբոռի խայթելուց արդեն 41 մարդ է մահացել: Նման թիվ ներկայացրել ենտեղական իշխանությունները: Առավել մեծ քանակությամբ մարդիկ զոհվել են Անկան քաղաքում ՝ 19 մարդ:
Ընդհանուր առմամբ խայթոցներից տուժել է 1600 մարդ, որոնցից 37-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Ավելի վաղ հաղորդում էին 18 զոհերի մասին:
Չինաստանում ձիաբոռերը կծել-սպանել են 18 մարդու
«Lenta.ru»-ն, վկայակոչելով Associated Press գործակալությանը, հաղորդում է, որ իշխանությունները բժիշկների հատուկ խումբ են կազմել, որը մյուս բժիշկների շրջանում տեղեկատվություն է տարածում, թե ինչպես կարելի է ավելի արդյունավետ պայքարել այդ միջատների խայթոցների դեմ: Բացի այդ, Անկանում ձիաբոռերի բների ոչնչացմանը մասնակցում են հրշեջները:





























