Մեր մոլորակի վրա ծաղիկները հայտնվել են 100 մլն տարի ավելի շուտ, քան համարում էր ավանդական գիտությունը: Նման եզրակացության են եկել մի խումբ գիտնականներ Ցյուրիխի համալսարանից (Շվեյցարիա):
Մասնագետներին հաջողվել է Շվեյցարիայի հյուսիսում գտնվող հնավայրերում հայտնաբերել ծաղկի մնացորդներ, որոնց տարիքը կազմում է 240 մլն տարի, հաղորդում է BBC-ն: Արդյունքում մենք այժմ գիտենք, թե երբ են Երկրի վրա հայտնվել առաջին ծաղիկները:
Ավելի վաղ գիտնականները փորձել են որոշել մեր մոլորակի վրա ծաղիկների հայտնվելու ժամկետը մոլեկուլային հետազոտությունների միջոցով, եւ միայն հիմա են հայտնաբերվել ծաղիկների քարացած մնացորդները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:





























