Ռուսաստանը սիրիական ընդդիմության հովանավորներին կոչ է անում դադարեցնել Սիրիայի հարցով խորհրդաժողովի նախապատրաստման խափանումը եւ ռազմական գործողությունները վերսկսելուն ուղղված քայլերը: Այդ մասին հոկտեմբերի 2-ին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նա նշել է, թե Ռուսաստանն անընդունելի է համարում ռազմական ներխուժման կոչերը:

ԱԳ նախարարը նաեւ հայտարարել է, թե մերձավոր Արեւելքի մի շարք երկրների պաշտոնյաներ սերտ կապեր ունեն ահաբեկչական «Ջաբհաթ ան-Նուսրա» կազմակերպության հետ, որ գործում է Սիրիայում: Ըստ Լավրովի, տարածաշրջանի երկրներից մի քանիսը կապեր են հաստատել ահաբեկիչների հետ եւ սադրանքներ են նախապատրաստում: