2016թ նախագահական մրցավազքի մասնակցության համար ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության հիմնական թեկնածուն երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն է: Քուինապակ համալսարանի հարցման տվյալներով՝ նրան համակրում է կուսակիցների 61%:

Հնարավոր մյուս երկու թեկնածուները լրջորեն հետ են մնում առաջատարից. ներկայիս փոխնախագահ Ջո Բայդենին սատարում է դեմոկրատների 11%, սենատոր Էլիզաբեթ Ուորրենին՝ 7:

Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնը», Հանրապետական կուսակցությունում մասնակցության իրավունքի համար պայքարն ավելի խիստ է. սենատոր Ռենդ Փոլին աջակցւմ է կուսակիցների 17%, Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիսթիին՝ 13, իսկ սենատոր Մարկո Ռուբիոյին՝ 12: